ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ-ի չմասնակցելն այսպես մեկնաբանեց.
«Փախուստը թողության նշան է: Փախուստը նշանակում է, որ քո այդ հիմնավորումներն իրականում բացարձակապես երկաթյա են և չեն դիմանում որևէ քննադատության: Դա բոյկոտ չի: Դա նշանակում է փախուստ և տապալել նիստը: Բոյկոտն ինքնին քաղաքական տերմինոլոգիա է, քաղաքական քայլ է, քաղաքական գործիք է: Սա բոյկոտ չէր: Սա փախուստ էր նիստից` նիստը տապալելու համար: Եթե իրենց արգումենտացիաները հիմնավոր էին, քաղաքականապես ճիշտ կլիներ, որ իրենք գային, ապահովեին քվորումը և ի լուր աշխարհի, ի լուր հանրության ներկայացնեին իրենց այդքան աննախադեպ հիմնավորումները»:









































