Facebook խոշոր սոցիալական ցանցը օգտատերերին բացատրել է լուրերի ժապավենի ձևավորման սկզբունքը՝ նշելով հիմնական գործոնները:
Facebook-ի մենեջեր Ուիլլ Կատկարտայի խոսքերով՝ նորությունների ժապավենի խնդիրն այն է, որ մարդիկ իրենց էջ են մտնում ամեն օր, սակայն բավարար ժամանակ չունեն ստուգելու բոլոր նորությունները, որոնք հրապարակվել են, հաղորդում է TechCrunch-ը:
1.Եթե օգտատերը մշտական շփման մեջ է նորության հեղինակի հետ և ամեն անգամ Like է անում հաղորդագրությունները, ապա «ընկերոջ» ակտիվությունն առավել հաճախ տեսնելու հնարավորություն ունի:
2.Եթե օգտատերերը հաճախ նշում են ընկերոջ լուսանկարները Like-ով, ապա շատ հավանական է մշտապես տեսնել լուսանկարը նորությունների ժապավենում:
Facebook-ի մշակողները հաճախ են նորությունների խմբավորման մեջ նորույթներ մտցնում, քանի որ վստահ են, որ վերը նշված փաստերը մեծացնում են օգտատերերի ակտիվությունը:








































