Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «Փյունիկ» – «Շիրակ» հանդիպումը:
Առաջնության առաջատարը կարողացավ վստահ հաղթանակ տանել Վարդան Մինասյանի սաների նկատմամբ`էլ ավելի առաջ պոկվելով «Միկա»-ից, որն այսօր իր խաղը ոչ-ոքի էր ավարտել:
Առաջին կեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկից թիմերը անցան ակտիվ գրոհների, ու բաց ֆուտբոլը երկրպագուներին գեղեցիկ գոլեր պարգևեց:
Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ գյումրեցիների:
Գոլերը՝ (50ʹ) Լևոն Պաչաջյան, (61ʹ) Դավիթ Մինասյան, (68՛) Ֆոֆանա Բեկո







































