Վերլուծելով նեանդերթալցիների կղանքի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Իսպանիայում տեղի ունեցած պեղումների ժամանակ, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հնագույն մարդիկ սննդի մեջ օգտագործել են ինչպես միս, այնպես էլ բույսեր: Այս մասին գրում է BBC-ն:
Մինչև վերջերս համարվում էր, որ 50 հազար տարի առաջ ապրած նեանդերթալցիները եղել են հիմնականում մսակեր:
Իսպանացի և ամերիկացի գիտնականները, սակայն, արդեն հաստատել են այն տեսությունը, որ բուսական սնունդը ևս եղել է նեանդերթալցիների սննդակարգում:
Պեղումներն անցկացվում են Իսպանիայի հարավում` Ալիկանտեում: