Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում շարունակվող կադրային փոփոխություններին զուգահեռ փոփոխություն է կատարում նաև կառավարության պաշտոնների անձնագրերում:
Վարչապետի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» որոշման մեջ «պետաիրավական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 178», հավելվածից հանվել է «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 33» տողը, ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի N 92 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանվել է «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 95 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը, ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի N 165 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում «տնտեսագիտություն և կառավարում» բառերից հետո ավելացվել են «կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով» բառերը: