Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Քառյակի ու Քոչարյանի կիսափակ խաղաքարտերը

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարել է, որ չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի ու քառյակի համագործակցությունը: Ստեփան Մարգարյանն ասել է, որ բոլորի հետ, ովքեր ողջունում են քառյակի 12 կետերը, համագործակցությունը հնարավոր է: Այսինքն` հնարավոր է նաև Քոչարյանի հետ, քանի որ Քոչարյանը ողջունել է 12 կետերը իր վերջին հարցազրույցում:

Քառյակի անդամ կուսակցության մյուս անդամը՝ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, հայտարարել է, որ Քոչարյան անունով քաղաքական գործիչ իր համար գոյություն չունի: Նա, սակայն, շեշտել է, որ իր անձնական կարծիքն է հայտնում, որը սակայն ՀԱԿ-ում գերիշխող է: Այսինքն` այնուհանդերձ պաշտոնական կարծիքը չէ: Եվ զարմանալի էլ չէ, որովհետև ՀԱԿ-ի պաշտոնական կարծիքը չի կարող հակասել «Բարգավաճ Հայաստանի» կարծիքին այնպիսի մի հարցում, ինչպիսին Քոչարյանն է:

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն չեն արտահայտվել, թեև այն, որ Քոչարյանի հարցազրույցը ՀՅԴ-ին պատկանող պարբերականում է հրապարակվել` արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Բացի այդ, երբեք էլ գաղտնիք չի եղել Քոչարյանի ու Դաշնակցության սերտ համագործակցությունը:

Այսպիսով, ըստ էության սա կարելի է համարել մի իրավիճակ, երբ թեկուզ և անուղղակի ձևով, սակայն խոսվում է քառյակի և Քոչարյանի համագործակցության հնարավորության մասին: Սակայն կարծեք թե խաղաքարտերը ժամանակից շուտ են բացվում, եթե իհարկե չկան արտահերթ զարգացումների մասին կուլիսային տեղեկություններ: Արտաքին մակերեսի վրա նման նախադրյալներ չեն երևում, և այս տեսանկյունից քառյակն ու Քոչարյանը կարծեք թե շուտ են բացահայտում ընդհանրությունները:

Այստեղ, սակայն, երևի թե մեծ ազդեցություն ունեցավ կառավարության փոփոխությունից հետո Հովիկ Աբրահամյանի պահվածքը, որը, ըստ էության, սկսեց ավելի շատ ինքնուրույն խաղ խաղալ, քան խաղալ քառյակի հետ: Քառյակն, ըստ էության, խաղադրույքը կատարել էր Հովիկ Աբրահամյանի, այսպես կոչված, «պարտիզանական» խաղի վրա, երբ վերջինս իշխանության ներսում կգործեր Սերժ Սարգսյանի հենքը քանդելու ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանը, սակայն, քառյակի օգնությամբ գալով կառավարություն, ըստ էության սկսեց ինքնուրույն խաղ խաղալ և հրաժարվեց քառյակի խաղից: Սա էլ երևի ստիպեց չորս ուժերին և երկրորդ նախագահին բացել խաղաքարտերը, գոնե մասամբ, ցույց տալու համար, որ իրականում եթե անգամ չկա Հովիկ Աբրահամյանի աջակցությունը ներսից, ապա կա Քոչարյանի աջակցությունը:

Այսինքն` իշխանական համակարգին, ըստ էության, ազդակ է հղվում 2017-18-ի համար կողմնորոշվել՝ Հովիկ Աբրահամյանի՞ հետ են, թե՞ Քոչարյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում