Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարին Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնելու երկրի հարավարևելյան ծովափի մոտ: Այս մասին խորհրդարանի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը հետագայում պլանավորել է իր ռազմածովային ուժերն ուղարկել Ատլանտյան օվկիանոս՝ ի ցույց դնելու համար իրանական նավատորմի հնարավորությունները: Սեպտեմբերին Սայարին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն ընդլայնելու են իրենց ներկայությունը միջազգային ջրերում, ինչը միտված է Իրանի շահերի պաշտպանությանը:









































