Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սան Պաուլու»-ի ֆուտբոլիստ Լուկաս Մոուրան իր նոր թիմին՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ին կմիանա արդեն դեկտեմբերի 27-ին:
Ֆուտբոլիստին Բրազիլիայի առաջնությունում անցկացնելու երկու խաղ է մնում, իսկ Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությանը՝ չորս խաղ, եթե իհարկե թիմն անցնի հաջորդ փուլ:
Դրանից հետո Մոուրան երկու շաբաթ հանգիստ կստանա, որից հետո անմիջապես կմիանա «Պարի Սեն Ժերմեն»-ին:









































