Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, խոսելով երեկ տեղի ունեցած «Նորդշելանդ» – «Շախտյոր» խաղի մասին, անդրադարձել է Լուիս Ադրիանոյի առաջին գոլին:
«Ինչո՞ւ ես իմ ֆուտբոլիստներին չեմ ասել, որ միտումնավոր գոլ բաց թողնեն. եթե դուք կարծում եք, թե այդքան վիրավորանքներից, մարզադաշտում տարբեր իրեր հայտնվելուց հետո իմ ֆուտբոլիստները պետք է թույլ տային, որ իրենց գոլ խփեն, խորապես սխալվում եք: Միակ բանը, որ ես ընդմիջմանը խնդրել եմ թիմին, այն է եղել, որ ապացուցեն՝ մրցակցից ուժեղ են»,- «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը փոխանցում է Լուչեսկուի խոսքերը:


































