Գերժամանակակից Mercedes-Benz-ի S դասի ավտոմեքենան թարմացումից հետո ստացել է ևս մի քանի համակարգեր, որոնք այս ավտոմեքենայի ղեկավարումն ավելի հարմարավետ կդարձնեն. ավտոմեքենան հետևելու է վարորդի հոգնածությանը:
Attention Assist-ի նորարարական տեխնոլոգիան, որն արտադրողը օգտագործել է նոր Mercedes-Benz-ում, հետևելու է վարորդին և եթե նա քնի, ապա օգնականը նրան թույլ չի տա: Այս համակարգը ակտիվ է ավտոմեքենայի 59-199կմ/ժ արագության դեպքում: Բացի այդ՝ համակարգը օգնում է ավտոմեքենան պահել գծի սահմաններում, եթե ղեկին տեղակայված ցուցիչները պարզեն, որ վարորդի ձեռքերը ղեկին չեն: Այս համակարգը ակտիվ է 3-199կմ/ժ արագության դեպքում:
Բացի վերը նշված նորություններից, Mercedes-Benz S-class-ը հագեցվել է նաև արտահերթ արգելակման համակարգով, որը գործում է 72կմ/ժ արագության դեպքում: Ավտոմեքենան կարողանում է ճանաչել նաև ավտոճանապարհային երթևեկության նշանները:








































