Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի խաղերից հետո հայտնի դարձան 1/8 եզրափակչի ևս 3 մասնակիցների անուններ:
Հաղթելով «Նորդշելանդ»-ին 5:2 հաշվով՝ «Շախտյոր»-ը ապահովեց իր տեղը հաջորդ փուլում: Ճիշտ է, առաջին տեղը խմբում դեռ ապահոված չէ: Երկրորդ ուղեգրի համար նույն խմբում պայքարելու են «Չելսի»-ն ու «Յուվենթուս»-ը, ովքեր ունեն համապատասխանաբար 7 և 9 միավոր:
«Բավարիա»-ն ու «Վալենսիա»-ն էլ հաջորդ փուլ են դուրս եկել F խմբից, որտեղ առաջին տեղը գրավող թիմի անունը պարզ կդառնա վերջին տուրում: Երկու թիմերի ակտիվում էլ այս պահին կա 10 միավոր, սակայն հավելյալ ցուցանիշներով իսպանական ակումբը հիմա գտնվում է առաջին հորիզոնականում:










































