Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Արդարադատության նախարարը պարզաբանում է իր աղմկահարույց խոսքը

Արդարադատության ոլորտը մշտապես գտնվել է ուշադրության կենտրոնում, պարզապես այժմ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող մարդիկ փորձում են ամենախոցելի և զգայուն համակարգի այդ խոցելիությունից դիվիդենտներ շահել։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում:

Խոսելով համակարգի խնդիրներից՝ նախարարը կարևոր է համարել ՔԿՀ-ների բեռնաթափումը: «Երկու շաբաթ առաջ կառվարությունը 500 միլիոն հատկացրեց «Արմավիր» ՔԿՀ–ի կառուցմանը: Միայն ՔԿՀ-ների կառուցմամբ, սակայն, բեռնաթափման խնդիր չեն լուծում»,- ասել է նախարարը՝ չժխտելով, որ կան բանտախցեր, որոնցում նախատեսվածից շատ կալանավորներ են պահվում. Ասենք՝ 9 հոգու համար նախատեսվածում՝ 15-ից ավելի, սակայն այդպիսի դեպքերը, ըստ նրա, և՛ քիչ են, և՛ նշված ՔԿՀ-ի կառուցմամբ կհաղթահարվեն: «Ունենք 5 հազարից ավելի բանտարկյալ և եթե այդ 300 հարյուր տեղն ավելացնենք մեր ունեցածին, խնդիրը լուծվում է: Միջին հաշվով յուրաքանչյուր ՔԿՀ-ում 300-400 անձ ունենք: Պետք է գնանք ՔԿՀ-ների խոշորացմանը և հավանաբար Աբովյանում կկառուցենք խոշոր՝ 2000 տեղանոց քրեակատարողական հիմնարկ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խոշորացման պարագայում ֆինանսական ռեսուրսները կուղղվեն դատապարտյալների կենցաղի բարելավմանը: Միայն ՔԿՀ-ների ավելացմամբ, սակայն, խնդիրը լուծելը նախարարը ճիշտ չի համարում: Ըստ նրա՝ վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը ևս կարևոր է. կան բանտարկյալներ, որոնք ազատության մեջ վնաս հասցնել չեն կարող:

Հայաստանում այսօր կան 104 ցմահ բանտարկվածեր, որը գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշներին: Հրայր Թովմասյանը նման մեծ թիվը պայմանավորում է նրանով, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեք մահապատիժ չի կիրառվել, դրան փոխարինել է ցմահ դատապարտումը:

Արդարադատության նախարարը կարևոր և այս պահին՝ անլուծելի խնդիր է համարում բժիշկներով, այն էլ՝ որակյալ բժիշկներով ՔԿՀ-ների համալրումը. «Այս խնդիրը Վանաձորում չենք կարողանում լուծել: Եթե լուծում ենք էլ, ապա՝ կարճաժամկետ»:

Բանտախցերում ստուգումների արդյունքում 2607 կտրող-ծակող գործիք է հայտնաբերվել: Սրա վերաբերյալ նախարարն ասել է. «Կարող ենք թանգարան բացել և ցույց տալ, թե ինչից է հնարավոր սարքել. ամեն ինչից են սարքում, տեղում են պատրաստում, չի բացառվում, որ փոխանցվում են: Անազատության մեջ գտնվող մարդու միտքը շատ հնարամիտ է դառնում, և ամբողջ օրը մտածում է, թե ինչպես է հնարավոր դա անել»: Նախարարի խոսքերով՝ մեկ խուց ստուգելու համար 2-2,5 ժամ է հարկավոր, պետք է ստուգել առաջին հերթին արտաքին պատերը: Միայն այս տարվա ընթացքում 3 փախուստի դեպք է կանխվել, ընդ որում, մեկը՝ ցմահ բանտարկվածի։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն հայտարարության շուրջ աղմուկին, թե՝ բերան կարելը բանտարկյալի համար սովորական բան է, նախարարը պատասխանել է. «Այն, որ լրագրողը կարող է նախարարի խոսքի միջից մի մասն առանձնացնել և փորձել սենսացիա սարքել, դա ցավալի է, բայց լրագրողը դա կարող է անել: Բայց երբ անում է կուսակցության ներկայացուցիչը, հանձնաժողովի նախագահը՝ այլ է: Դրանից հետո եղել են մի քանի պարզաբանումներ իմ կողմից: Երբ խսել եմ երևույթի մասին, խոսել եմ մեկ-երկուսի մասին, որոնց համար սովորական բան են, որոնք անելով ցավ չեն էլ զգում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կոնկրետ անձանց է նկատի ունեցել և կարող է նրանց ցույց տալ: Ինքնախեղման երևույթը, ըստ նրա, նախարարն իր հետ չի բերել, այն ցավալի է, և դեպքերը չեն աճել, պարզապես հմակարգն է սկսել թափանցիկ աշխատել: Ինքնախեղումը սովորաբար տարբեր պահանջներով է լինում՝ կենցաղային պայմաններից մինչև անթույլատրելի ցանկություններ: Նախարարի խոսքերով՝ կան երկրներ, որտեղ քրեորեն պատժելի արարք է ինքնախեղումը, մեզ մոտ՝ կարգապահական պատիժ է սահմանված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում