«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հերթապահ բժիշկ Արթուր Տիգրանյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Սարյան փողոցի միջադեպից հետո բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 մարդ: Երկու քաղաքացիներն էլ հիվանդանոցից դուրս են գրվել՝ չցանկանալով այնտեղ մնալ: Բժշկի խոսքով՝ քաղաքացիները լուրջ վնասվածքներ չեն ունեցել: Ասենք, որ տեղեկատվություն էր տարածվել, թե հիվանդանոց տեղափոխվածներից մեկը՝ Արա Կարագյոզյանը, գանգուղեղի վնասվածք է ունեցել: Սակայն հերթապահը բժիշկը մեզ հետ զրույցում հերքեց դա։
Նշենք նաև, որ ավելի վաղ Սարյան փողոցում ոստիկանների հետ միջադեպի պատճառով Շտապ օգնության աշխատակիցները օգնություն էին ցուցաբերել տուժող 3 քաղաքացիների, այդ թվում՝ 63 տարեկան մի կնոջ: