Իսրայելի բանակի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին կհայտարարվի երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Զինադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի, ժամը 2:00-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Այման Տահային:
«Զինադադար հաստատելու մասին համաձայնագիր է ձեռք բերվել: Դրա մասին կհայտարարվի տեղի ժամանակով ժամը 9:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին), այն ուժի մեջ կմտնի կեսգիշերին (Երևանի ժամանակով ժամը 02:00-ին)»,-հաղորդել է Տահան Կահիրեից, որտեղ տեղի էին ունենում միջնորդավորված բանակցություններ Իսրայելի ներկայացուցիչների և պաղեստինցիների միջև:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի օդուժը լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ:









































