Ուկրաինացի ակտիվիստներ Մաքսիմ Գոլովինն ու Ալեքսանդր Մելնիկը որոշել են իրենց հայրենիքում պայքարել սեքս-զբոսաշրջության դեմ: Նրանք համացանցում տեղադրել են իրենց ակցիայի տեսանյութը:
Ակտիվիստները գործում են այնպես, ինչպես մանկապիղծների դեմ պայքարողները` «կենդանի որսում են» սեքս-զբոսաշրջիկներին: Մի տղամարդու հաջողությամբ բռնելուց հետո նրան տարել են Կիևի Օկրուժնայա փողոց, կապել են աչքերը, վրան փակցրել «ոչ սեքս-զբոսաշրջությանը» գրությամբ կտոր և թողել այնտեղ։
Տեսանյութը մեկնաբանելով` ակտիվիստները նշել են, որ սեքս-տուրիզմն Ուկրաինայում արդեն աղետալի չափերի է հասել. «Ուկրաինայի օրենքը պատիժ չի նախատեսում մարմնավաճառների հաճախորդների համար՝ այդպիսով խթանելով ինտիմ ծառայությունների պահանջարկի մեծացումը: Սա նպաստում է աշխարհում Ուկրաինայի դրական իմիջի ոչնչացմանը, նվաստացնում է մեր երկրի քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը»:
Համացանցից օգտվողները ոչ միանշանակ են գնահատել «երկրի իմիջի» համար պայքարողների գործողությունները: Շատերը համոզված են, որ տեսանյութը բեմադրություն է: Մեկնաբանողների մի մասն էլ նշել է, որ խնդիրն այս կերպ չի լուծվի:










































