1985-ի նոյեմբերի 20-ին Microsoft ընկերությունը թողարկել է Windows-ի առաջին տարբերակը, որն արդյունքում դարձել է աշխարհի ամենասիրված ծրագրային հիմքն անհատական համակարգիչների համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պաշտոնապես Windows 1.0-ն օպերացիոն համակարգ չէր, այն գրաֆիկական թաղանթ էր, որը գործարկվում էր MS-DOS-ով: Այս իրավիճակը պահպանվեց մինչև 1995 թ. Windows 95-ի թողարկումը:
Windows-ն իսկապես լայն տարածում ստացավ 1990-ին համակարգի երրորդ տարբերակի թողարկումից հետո:
Microsoft-ը պահպանել է Windows 1.0-ը մինչև 2001-ի վերջը` ավելի շատ, քան ցանկացած այլ տարբերակ:
Ներկայումս վերջին Windows 8 տարբերակի վաճառքը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ: Windows 8-ը հարմարեցված է սենսորային էկրանի միջոցով կառավարմանը, իսկ դրա հատուկ տարբերակը նախատեսված է հատուկ պլանշետների համար:
Gartner վերլուծական ծառայության տվյալներով` մինչև 2012-ի վերջը Windows-ով աշխատող սարքերի թիվն աշխարհում կլինի մոտ 1,5 մլրդ:











































