«Սպարտակ»-ի նախկին հարձակվող Վալերի Ռեյնգոլդը կարծում է, որ թիմը կարող է առավելության հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ միայն անձնուրաց խաղ ցուցադրելու դեպքում:
««Սպարտակ»-ին շատ բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ՝ թիմը «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակ տանելու շատ քիչ հնարավորություններ ունի: Այս խաղում կարևորն այն է, որ մարդիկ կկարողանան իրենց աչքով տեսնել կատալոնական ակումբին: Առավել ևս այն դեպքում, երբ «Սպարտակ»-ն անհաջող դիրք ունի խմբային աղյուսակում: Նման խաղերում անհրաժեշտ է հոգի ներդնել:
«Սպարտակ»-ը կարող է հաղթել «Բարսելոնա»-ին այն դեպքում, երբ 11 ֆուտբոլիստներ խաղադաշտում միասնական խաղ ցուցադրեն: Անհրաժեշտ է ամբողջ խաղադաշտում հսկել Մեսսիին և թույլ չտալ նրան ցուցադրել իր խաղը:
Ամեն դեպքում, ես երբևէ չեմ համեմատի արգենտինացուն Պելեի և Մարադոնայի նման լեգենդար խաղացողների հետ: Նա իրենից ոչինչ չի ներկայացնում Արգենտինայի հավաքականում: Սակայն պետք չէ մոռանալ, որ Մեսսիից բացի` «Բարսա»-ում հանդես են գալիս Չավին, Ինյեստան, Պեդրոն, ովքեր պարզապես հրաշագործներ են:
«Սպարտակ»-ին անհրաժեշտ է իր դարպասն անառիկ պահել առաջին 20 րոպեների ընթացքում. միայն այդ դեպքում թիմը կարող է հավասար խաղ ակնկալել: Պետք է այնպես խաղալ, որ կատալոնացիները հասկանան` մենք պայքարելու ենք»,- հայտարարել է Ռեյնգոլդը:








































