Գերմանական Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը, նախքան իշխանության գալը, հայտարարել է, որ ցանկանում է նորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները.
«Այժմ՝ իշխող կուսակցություն դառնալուց հետո, Իվանիշվիլիի բլոկը ստեղծել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի պաշտոն, ինչին Ռուսաստանն արձագանքեց սառը՝ Վրաստանից ակնկալելով կոնկրետ գործողություններ: Մենք էլ կարծում ենք, որ նոր պաշտոնի ստեղծումն ինքնաբերաբար վկայում է կոնկրետ քայլի մասին՝ թեև հասկանում ենք, որ ռուսական կողմին ժամանակ է անհրաժեշտ:
Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք խստապես պահպանելու ենք Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքը: Բացի այդ, մեր երկիրը մտադիր է պահանջել դադարեցնել տարածքի մի մասին օկուպացիան: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ ռուսական շուկան առաջնահերթ նշանակություն ունի Վրաստանի համար և հուսով ենք, որ առևտրային շփումները կարող են երկարատև հեռանկարում հանգեցնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսության սկսմանը»:






































