Ֆրանսիայի Cornille-Havard արհեստանոցում ձուլվել է Նոտր Դամ տաճարի առաջին նոր զանգը, հաղորդում է France-Presse-ը:
Զանգը ստացել է «Գաբրիել» անվանումը: Այն ունի 1.83մ բարձրություն և պատրաստված է պղնձի և անագի համաձուլվածքից:
Չորս զանգերի ձուլման աշխատանքները գնահատվում են մոտ երկու միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ զանգերը տաճարի վրա կտեղադրվեն 2013թ.՝ տաճարի 850-ամյակին:
2012թ. փետրվարին տաճարի ղեկավարությունը հանել է տաճարի չորս զանգերը՝ պնդելով, որ դրանք պատրաստված են վատ որակի բրոնզից և դրանց հնչողությունը չի համապատասխանում 1400թ. ձուլված «Էմանուել» զանգի ղողանջին:









































