Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է 24 ժամով հետաձգել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում,- հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Հաղորդագրությունների համաձայն՝ նման առաջարկ հնչել է Կահիրեում Եգիպտոսի միջնորդությամբ ընթացրող Իսրայելի ներկայացուցիչների և ՀԱՄԱՍ շարժման ոչ ուղղակի բանակցությունների ժամանակ:
Հիշեցնենք, երեկ Իսրայելը 36-ժամյա վերջնագիր էր ներկայացրել Գազային՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, հակառակ դեպքում սպառնում էր զորք մտցնել անկլավ:
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը հայտարարել է, որ իր կազմակերպությունը մտադիր չէ հրադադար կնքելու համար փոխզիջումների գնալ Իսրայելի հետ:
Նոյեմբերի 14-ից Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող «Ամպե երկնասյուն» գործողության հետևանքով զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի: Իսրայելական կողմը տվել է 3 զոհ:










































