ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Ասյուտ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային սահմռկեցուցիչ վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։









































