Իրանական Press TV-իփոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հետ բանակցություններում հաջողության բանալին կլինի ԱԷՄԳ-ի խելամիտ ու տրամաբանական մոտեցումը.
«Բանակցությունները տեղի կունենան շուտով, և մենք հուսով ենք, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները տրամաբանական լուրջ եզրակացություններ կկատարեն: Պետք է երաշխավորվի խաղաղ նպատակներով ատոմային էներգիայից օգտվելու Իրանի իրավունքը:
Իրանը պատրաստ է կառուցողական բանակցություններ վարել «Վեցյակի» հետ: Եթե «5+1» խումբն իր սխալ մոտեցումը փոխարինի խելամիտ մոտեցմամբ, ապա մենք կհանգենք փոխըմբռնման, և կլուծվեն բոլոր խնդիրները»:
Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլն անցկացնել դեկտեմբերի 13-ին:






































