Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայրենիք վերադառնալուն պես ձերբակալվել է երկրի սահմանին և փոխադրվել Գլդանի բանտ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին.
«Օկրուաշվիլին հանդիսանում է մեղադրյալ, և նա ստիպված է ապացուցել, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Իմ տվյալներով՝ նախկին նախարարի դեմ լուրջ մեղադրանքներ են ներկայացվել, իսկ Վրաստանի խորհրդարանը նրան ճանաչել է որպես նախկին իշխանությունների քաղաքական հետապնդումների զոհ: Սակայն կա կոնկրետ քրեական գործ, և նա պետք է պատասխան տա դրան»:








































