Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է «Վալենսիա»-ի դեմ առաջիկա խաղի մասին:
«Եթե հաղթանակ տանենք «Մեստալյա»-ում, դա մեզ թույլ կտա դուրս գալ մյուս փուլ, սակայն այդ հաղթանակին հասնելը չափազանց բարդ է լինելու:
«Վալենսիա»-ի կազմում խաղում են բավականին շատ լավ հարձակվողներ: Ասենք, Ռոբերտո Սոլդադոն հիանալի հարձակվող է, ում ես շատ լավ եմ ճանաչում; Բայց նրանք ունեն նաև Ժոնաս ու Նելսոն Վալդես: Պետք է գրագետ խաղանք պաշտպանությունում ու շատ զգույշ լինենք», – Հայնկեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































