Երկուշաբթի օրը Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ ճանաչում են Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան, որն ավելի վաղ իրեն հռչակել էր որպես սիրիացի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«ԵՄ-ն ընդդիմության կոալիցիայի անդամներին համարում է սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ»,- նշվում է Սիրիայում իրադրության վերաբերյալ նախարարների քննարկումների ամփոփագրում։
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հակառակորդների շահերը ներկայացնող՝ ընդդիմության ազգային կոալիցիայի ձևավորման համաձայնագիրը ստորագրվել էր նոյեմբերի 11-ին՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում:
Ներկա դրությամբ այն, որպես սիրիական ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ, ճանաչել են Պարսից ծոցի արաբական երկրները, ԱՊԼ անդամ մի շարք երկրներ, ինչպես նաև՝ Թուրքիան:









































