Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Շենգավիթի քաղմասում մարմնավաճառներն ածելիներով հետապնդել են ոստիկաններին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց չորս կանանց գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի ՝ոստիկանության Շենգավիթի բաժնում այդ չորս կանայք ածելիները ձեռքներին հետապնդել են ոստիկաններին, երկու ոստիկանի հարկադրել են բաժնից փախչել՝ ածելիով վնասելով նրանցից մեկի դաստակը:

Չորս կանանցից երեքին՝ Նարեին, Պայծառին ու Էլմիրային 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը 1-ին մարմնավաճառության կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Անժելան՝ բերման ենթարկված Էլմիրայի մայրը, ըստ մեղադրանքի, մուտք է գործել ոստիկանության առաջին հարկի միջանցք, վիճաբանել է ոստիկաններ Ալավերդյանի, Մելքումյանի, Նավասարդյանի հետ, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո փորձել է վնասել ոստիկան Նավասարդյանի դեմքը, հետապնդել է նրան ու ոստիկան Ալավերդյանին:

Բերման ենթարկված երեք կանայք նույնպես, ըստ մեղադրանքի, վիճաբանել են ոստիկանների հետ, չեն ենթարկվել, հրաժարվել են ենթարկվել անձնական զննության, ածելիներով հետապնդել են ոստիկաններին, իսկ Նարեն ածելիով վնասել է ոստիկան Նավասարդյանի դաստակը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Չորս ամբաստանյալուհիներից երեքը՝ Նարեն, Պայծառն ու Էլմիրան, կալանքի տակ են, իսկ Անժելայի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Անժելան իր հետ դատարան էր բերել ու միջանցքի նստարանին նստեցրել երեք պստիկ երեխաների: Ըստ տեղեկությունների՝ դեպքի օրը նա մանկահասակ երեխաներին իր հետ տարել է ոստիկանություն, սպառնացել ածելիով վնասել երեխաներին, իսկ նրա ու մյուս երեքի գործողությունները խափանող ոստիկանն էլ դաստակի հատվածում վնասվածք է ստացել:

Դատարանն այսօր ճշտեց ամբաստանյալուհիների ինքնությունը:

Անժելան ամենամեծն է՝ 40 տարեկան: Ըստ իր հայտարարության՝ ամուսնալուծված է, չորս երեխա ունի, որոնցից մեծը՝ 22-ամյա Էլմիրան, նրա կողքին նստած է ամբաստանյալների աթոռին, իսկ 5, 7, 8 տարեկան երեխաները խելոք շարվել էին միջանցքի նստարանին ու սպասում էին դատական նիստի ավարտին:

Անժելան հայտնեց, թե հիվանդ է էպիլեպսիայով: Կալանքի տակ եղել է մեկ օր:

Անժելայի դուստր Էլմիրան նշեց, թե ութամյա կրթություն ունի, ամուսնացած չէ, երեխաներ չունի, մարմնավաճառությունը իր հիմնական աշխատանքը չի համարում:

22-ամյա Նարեն հայտնեց, թե միջնակարգ մասնագիտական կրթություն պիտի ունենար, բայց ուսումը կիսատ է թողել: 2 տարեկան երեխա ունի, ով իր հետ քննչական մեկուսարանում է:

26-ամյա Պայծառն ասաց, թե ամուսնալուծված է, 8 տարեկան երեխա ունի իր խնամքին, հիվանդ է սթրեսային էպիլեպսիայով. այդ մասին տեղեկացել է, երբ իրենց այս քրեական գործի շրջանակներում ուղարկել են դատահոգեբուժական փորձաքննության:

Այս գործով մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Մանուկյանը այլ աշխատանքի է անցել, մեղադրանքը դատարանում կպաշտպանի ավագ դատախազ Կ. Ադամյանը, ով ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

Անժելայի շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը այլ գործով զբաղված լինելու պատճառով չէր կարողացել ներկայանալ, բայց զգուշացրել էր դատարանին:

Անժելան նեղացավ պաշտպանից, հայտարարեց. «Մենք մեզ կպաշտպանենք», հետո խոսեց իր անունից. «Ես ինձ կպաշտպանեմ, ի՞նչ ա եղել, չեմ ուզում դատը հետաձգվի»: Բայց քանի որ դատական նիստը այսպես թե այնպես հետաձգվելու էր, Անժելան վերջում հայտարարեց, թե իր պաշտպանից չի հրաժարվում:

Ի տարբերություն Անժելայի՝ Նարեն ու Պայծառը հրաժարվեցին իրենց պաշտպանից՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանից՝ պատճառաբանելով, թե նա ընդամենը մեկ անգամ է հանդիպել իրենց ու իրենց պատկերացրած «խանդավառությամբ» չի աշխատել:

Նարեն ասաց. «Ինքս կարող եմ իմ շահերը պաշտպանել: Մեղքս ընդունել եմ, պաշտպանի կարիք չունեմ»:

Էլմիրան կտրականապես հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից: Պայծառը ևս փորձեց հրաժարվել հանրային պաշտպանից, բայց հետո մտքափոխվեց. «Եթե լավ աշխատող փաստաբան լինի, գործով զբաղվի, չեմ հրաժարվի»:

Նարեն էլ հայտարարեց, թե իր հարազատները վճարովի փաստաբանի հետ խոսել են, պարզապես այսօրվա նիստին նա չի կարողացել ներկայանալ:

Նախագահողը հորդորեց, որ ամբաստանյալուհիները պաշտպան ունենալու իրենց իրավունքից օգտվեն, քանի որ մասնագետ փաստաբանը ամեն դեպքում ավելի լավ կպաշտպանի նրանց իրավունքներն ու շահերը, քան՝ իրենք:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 26-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում