Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նոր ռեկորդ սահմանեց մեկ մրցաշրջանի ընթացքում վաստակած գումարի չափով, հայտնում է ATP-ի պաշտոնական կայքը:
Ավարտված մրցաշրջանում նա վաստակել է 12 803 737 դոլար՝ գերազանցելով իր նախորդ տարվա ցուցանիշը երկու հարյուր հազար դոլարով:
Նշենք, որ այս տարին իրոք հաջողված էր սերբի համար, քանի որ նա կարողացավ հաստատվել նաև ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:










































