Բրիտանական Daily Star-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դուստրը՝ տասնվեցամյա Տիտան, սովորելու է Լոնդոնի դպրոցներից մեկում:
Հաղորդման համաձայն՝ սա ևս մեկ փաստարկ է այն բանի, որ Մոուրինյոն շուտով վերադառնալու է Լոնդոնի «Չելսի»:
Չնայած սրան՝ իսպանական AS-ը պնդում է, որ ավելի հավանական է՝ Մոուրինյոն գլխավորի ՊՍԺ-ն:







































