Երկուշաբթի առավոտյան երկու հզոր տորնադո է տեղացել ամերիկյան Նեբրասկա նահանգի վրա։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Փիլջերում. քաղաքն ամբողջովին ջնջվել է Երկրի երեսից։ Զոհվել է մեկ մարդ, ավելի քան 15 հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տեղի բնակիչները, որոնք կազմում են 350 հոգի, զրկվել են իրենց ունեցվածքից։