2002 թվականի նոյեմբերի 19-ին առաջադեմ միջազգային հանրությունը առաջին անգամ նշել է Զուգարանի համաշխարհային օրը՝ ամենայուրօրինակ տոներից մեկը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Նոյեմբերի 19-ը Զուգարանի միջազգային օր է հռչակվել 2001 թվականին ՝ Սինգապուրում անցկացված կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր զուգարանի խնդիրներին: Ի դեպ, կոնֆերանսի անցկացման վայրը պատահաբար չէր ընտրված: Սինգապուրը հայտնի է հասարակական զուգարանների մաքրությամբ:
Ավելի քան 200 պատվիրակներ Ասիայից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից, որոնք ներկայացնում էին 17 ազգային զուգարանային ասոցիացիաներ, հանդիպել էին՝ քննարկելու զուգարաններին առնչվող խնդիրների աճը: Հանդիպման արդյունքներով ձևավորված կազմակերպությունն էլ հանդիսանում է այդ արտասովոր տոնի ստեղծման նախաձեռնող:









































