Թուրքական DünyaBülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմօդային ուժերը պատրաստել են հունիսի 22-ին Միջերկրական ծովում՝ Սիրիայի տարածքային ջրերում, թուրքական RF4-E ինքնաթիռի կործանման վերաբերյալ զեկույց:
Ըստ այդ զեկույցի՝ թուրքական ինքնաթիռի օդաչուները վերջին պահին են նկատել սիրիական հրթիռը և փորձել են ինքնաթիռը կտրուկ ուղղել դեպի ձախ: Սակայն այդ պահին ինքնաթիռի մոտ պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով օդաչուները հայտնվել են շոկային վիճակում և կորցրել են ինքնաթիռի ղեկավարումը:
Դրանից հետո ինքնաթիռը 7400 ոտնաչափ (2555 մետր) բարձրությունից 482 կիլոմետր/ժամ արագությամբ ընկել է ծովը: Նշվում է, որ սիրիական կողմն այդ հրթիռը թուրքական ինքնաթիռի ուղղությամբ արձակել է օպտիկական համակարգի միջոցով:










































