Նոյեմբերի 19-ին Նյու Յորքում, տեղի կունենա «Էմմի» միջազգային հեռուստատեսային 40-րդ մրցանակաբաշխության արարողությունը,- հաղորդում է RIA Novosti-ն:
«Էմմի» միջազգային մրցանակը շնորհվում է Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից (International Academy of Television Arts & Sciences):
«Էմմի» միջազգային մրցանակաբաշխությանը կարող է առաջադրվել հեռուստատեսային ցանկացած սերիալ կամ հաղորդում, որ թողարկվել և ցուցադրվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս: 600 փորձագետներից բաղկացած ժյուրին կես տարվա ընթացքում երեք փուլով ընտրում է մրցանակի թեկնածուներին:
Յուրաքանչյուր անվանակարգում ընտրվում է չորս թեկնածու: Ամեն տարի անվանակարգերի թիվը փոխվում է: Ներկայումս մրցանակը հանձնվում է 20 չափանիշներով: Հանձնվում են նաև հատուկ մրցանակներ:
«Էմմի» միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում միջոցառումները տևում են երեք օր:








































