Թուրքական Քեմեր քաղաքում կայացած Թուրքիայի և Ադրբեջանի ռեգբիի հավաքականների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Թուրքական թիմի՝ 53:3 հաշվով առավելության ժամանակ թիմերի խաղացողները դիմել են բռունցքների օգնությանը:
Ադրբեջանցի ռեգբիիստները հասցրել են հարաբերություններ պարզել նաև թուրք երկրպագուների հետ, որոնք գտնվում էին տրիբունաներում:
Բախման արդյունքում 5 մարզիկներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արդյունքում՝ Ռեգբիի եվրոպական միությունն արձանագրել է Թուրքիայի հավաքականի՝ 53:3 հաշվով հաղթանակը, ինչի արդյունքում թիմը 3-րդ լիգայից հայտնվել է 2D լիգայում: Ավելի վաղ թուրքերը 34:6 հաշվով առավելության էին հասել Սլովակիայի հավաքականի նկատմամբ:







































