Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը մեկնաբանել է չեխ Տոմաշ Բերդիխի նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ Նովակ Ջոկովիչն ու Դավիդ Ֆերերը բոլորից լավ են հանդես գալիս ընթացիկ աշնանը:
«Շնորհակալություն եմ հայտնում Տոմաշին` այդ խոսքերի համար, սակայն պետք չէ համեմատել ինձ Նովակ Ջոկովիչի հետ: Ջոկովիչը հիանալի թենիսիստ է», – Ֆերերի խոսքերը մեջբերում է Դևիսի Գավաթի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին`Դևիսի Գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում Ֆերերն առավելության է հասել Բերդիխի նկատմամբ` 6:2, 6:3, 7:5 հաշվով:










































