Ուկրաինական ֆեմինիստական Femen շարժման ակտիվիստուհիները և լրագրողները, ովքեր լուսաբանում էին նրանց ակցիան, հարձակման են ենթարկվել Փարիզում տեղի ունեցող միասեռ ամուսնությունների կողմնակիցների ցույցերի ժամանակ:
Լրագրողներից մեկը, ով ենթարկվել է հարձակման, AFP-ին հայտնել է, որ Femen շարժման մոտ տասնյակ ակտիվիստներ որոշել են խաղաղ ծիծաղաշարժ բողոք–ակցիա կազմակերպել, որի ժամանակ նրանք հագել են կաթոլիկ միանձնուհիների հագուստ և պահել են երգիծական կարգախոսներ: Այն պահին, երբ նրանք մոտեցել են ցուցարարներին, ամուսնական հավասարության կողմնակիցներից մի քանի տղամարդ հարձակվել են ակտիվիստուհիների վրա:
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գլխավոր կարգախոսը, որն օգտագործել են ակտիվիստուհիները կիրակնօրյա ցույցի ժամանակ եղել է «Ոչ համասեռամոլ խելագարությանը», որով նրանք անցել են բոլոր հնարավոր սահմանները:











































