Սերբիայի ոստիկանությունը վերահսկողության տակ է պահում Բելգրադի այգիները, որպեսզի հետևի սիրահար զույգերին և դրանով իսկ կանխի հասարակական կարգի խախտումը: Հաշվի առնելով տուգանքի չափը՝ 20 000 դինար, ավելի մատչելի է հյուրանոցում համար վարձելը:
Բնության գրկում սիրով զբաղվելու սիրահարները պետք է այժմ զգույշ լինեն, քանի որ դա նրանց վրա էժան չի նստի: Բելգրադի ոստիկանությունը արձագանքել է բնակիչների բողոքներին և այժմ խիստ շրջայցեր է կատարում այգիներում։ Այս մասին տեղեկացնում է Kurir-ը:
Զույգերը բռնվելու դեպքում պետք է վճարեն 20 000 դինար, կամ հնարավոր է՝ երեսուն օրվա ազատազրկման դատապարտվեն:
Առավել հաճախ սեքսով հասարակական վայրերում զբաղվում են անհավատարիմ ամուսինները, ովքեր սիրուհի կամ սիրեկան ունեն, սակայն բավականաչափ գումար չունեն հյուրանոցում համար վարձելու համար:
Այս արկածները տարիք չեն ճանաչում: Հանդիպում են և՛ երիտասարդներ, և՛ 60 տարեկան թոշակառուներ:











































