Լոնդոնի «Արսենալ»-ի անգլիացի խաղացող Թեո Ուոլքոթը հայտարարել է, որ կցանկանար ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ հարձակվողի դիրքում:
«Ես միշտ էլ ինձ հարձակվող եմ համարել: Մարզիչը ինձ հնարավորություն տվեց դաշտում որոշ խաղաժամանակ անցկացնել, ու ես դարձա գոլի հեղինակ:
Բայց երբ թիմում կա Օլիվյե Ժիրուի պես ֆուտբոլիստ, ապա խաղաոճում բաներ փոխելու կարիք էլ չկա:
Իմ ժամանակը դեռ կգա: Պետք է համբերատար լինել: Սակայն կկրկնվեմ. հարձակման գծում ամենից հաջողն եմ հանդես գալիս»,- ասել է Ուոլքոթը:









































