Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ Nike-ը սետիպված կլինի աստղաբաշխական գումար վճարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` նոր պայմանագիր ստորագրելու նպատակով:
Կողմերը 2002թ. 13 տարվա պայմանագիր են ստորագրել, ըստ որի` այդ ժամանակահատվածում Nike-ը «Յունայթեդ»-ին 303 մլն ֆունտ է վճարելու:
Nike-ը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել, որը կսկսի գործել 2015 թվականից, իսկ «Յունայթեդ»-ի ղեկավարները պատրաստ են սկսել բանակցությունները միայն այն դեպքում, եթե մարզահագուստ արտադրող ընկերությունը զգալիորեն բարելավի պայմանագրի ֆինանսական պայմանները:
«Մենք գիտենք մեր ծառայությունների արժեքը: 6 ամիս ունենք բանակցություններն ավարտին հասցնելու համար: Անհամբեր սպասում ենք բանակցությունների մեկնարկին»,- հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդվարդ Վուդուորդը:











































