Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Արսենալ» – «Տետենհեմ» խաղից հետո երկրպագուները «խցանում էին առաջացրել» Սանտի Կասորլայի համար «Էմիրեյթս» մարզադաշտից հեռանալիս: Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալ»-ը հաղթեց 5:2 հաշվով:
Մի խումբ երկրպագուներ հավաքվել էին Կասորլայի «Պորշե»-ի մոտ ու երգել-պարելով լուսանկարում էին իսպանացի ֆուտբոլիստին:






































