Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկ Բիլբաո» խաղի մասին, որում տանտերերն առավելության հասան 5:1 հաշվով:
«Մենք լուրջ էինք վերաբերվում խաղի յուրաքանչյուր րոպեին, որի համար արդյունքն արդարացված եղավ: Այժմ մեզ սպասվում է Մանչեսթերում կայանալիք խաղը, որում մենք մրցաշրջանում թերևս առաջին անգամ կկարողանանք խաղալ լավագույն կազմով: Սա այնպիսի խաղերից է, որի համար ես հենց դու դառնում ֆուտբոլիստ»,- իսպանական մամուլը փոխանցում է Ռամոսի խոսքերը:








































