Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Թոշակառուն իր «բիզնեսը» նվիրում է վարչապետին

«Ես քաղաքում եմ ապրում, կով չունեմ, բայց իմ ունեցած բիզնեսը պատրաստ եմ նվիրել վարչապետին»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց թոշակառու Սամվել Պետրոսյանը` ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության, թե թոշակներն ու նպաստները չեն ավելանում, որ մարդիկ իրենց անասուններին ու բիզնեսը չօտարեն, դրանցից օգտվելու համար: «Ապշած եմ ուղղակի: Էդ ե՞րբ կառավարությունը տեսավ մեր բիզնեսն ու կովերը, որ նման եզրակացության է եկել: Թոշակներն ու նպաստները չբարձրացնելը նշանակում է մեզ սովի ու ցրտի մատնել էս թանկացումների ժամանակ»,- շարունակեց թոշակառուն:

Վարչապետի նոու-հաուն ապշեցրել էր հատկապես մեզ հետ զրուցած տարեցներին: «Ինչ ասեմ, աղջիկ ջան, եթե իրանք մեզ հետ նման ձևով են վարվում, ուրեմն չեն հարգում մեծերին, իրանց ծնողներին չեն հարգում»,- ասաց 76-ամյա Վիոլետա Վարդանյանը: «Էդ ոնց է, իրենց համար փող կա, մեր համար փող չկա, բա սոցիալական արդարությունը ո՞ւր է: Առանց էդ էլ մի կերպ, ամեն կոպեկը հաշվելով ենք ապրում: Ես երեք երեխա եմ մեծացնում, նորմալ աշխատանք չունենք, նպաստը մի կերպ ենք հերիքացնում: Ինչ ասեմ, չգիտեմ, բայց կով հաստատ չունենք, որ ծախենք»,- դժգոհեց 37-ամյա Հասմիկ Քերոբյանը` շարունակելով. «Թոշակներն ու նպաստները չեն բարձրացնում, երևի որ ընտրակաշառքը ավելի ազդեցիկ լինի ընտրությունների ժամանակ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթացող «Ազգային տնտեսության մրցակցության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանին և հայտարարել, թե թոշակներն ու նպաստները չեն բարձրանում, քանի որ կառավարությունը ոչ թե աղքատության, այլ դրա պատճառների դեմ է պայքարում:

«Եթե էդպես է, վարչապետի ասած պատճառները երևի մենք ենք, որովհետև եթե նման պայմաններում ստիպված ենք լինելու ապրել նույն գումարով, ուրեմն էդ պայքարն ուղղակի մեր պես աղքատների դեմ է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Վարչապետը խոսելով սոցիալական ոլորտի մասին` ասել է. «Ինչքան պետությունը շատ գումար է հատկացնում այս ոլորտին, այնքան ամեն տարի սպասելիքներն ավելի մեծ են լինում: Մարդիկ սպասում են, որ թոշակներն ու նպաստներն ամեն տարի 15 տոկոսով բարձրանան, իսկ այն ստանալու սահմանված չափանիշներին համապատասխանելու համար իրենց ունեցած անասունը, բիզնեսն են օտարում»: Նա ասել է, թե ֆինանսական միջոցներն ուղղվելու են կրթության ոլորտին, քանի որ հենց կրթությունն է աղքատ ընտանիքների երիտասարդների գլխավոր խնդիրը, իսկ այդ ընտանիքների աշխատունակ անդամների համար աշխատատեղեր են ստեղծվելու, որոնք, սակայն, ըստ վարչապետի, այնքան էլ չեն հետաքրքրում նրանց:

«Ես չեմ հավատում, որ նման պատասխան լինի վարչապետի կողմից: Ես չեմ հավատում, որ էդ կարգի բան ասած լինի: Դա անհեթեթություն է սկզբից մինչև վերջ»,- մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինս տեղյակ չէ, որ գյուղերում բիզնես օտարեն կամ անասուն ծախեն` նպաստից օգտվելու համար: «Ես տեղյակ չեմ: Մենք գյուղի հետ կապ ունենք, ոչ մի գյուղացի ինձ այդպիսի բան չի ասել: Չեմ հավատում, որ պետական այդ մակարդակի պաշտոնյան էդպիսի բան ասի: Թոշակների հետ անասուն ծախելն ընդհանրապես կապ չունի»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն առաջարկում էր 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, սակայն այդ առաջարկությունը չընդունվեց` «փող չլինելու պատճառով»:

Ի դեպ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում այս տարի փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունից բացակայող կենսաթոշակառուն հետ վերադառնալով՝ կարող է ստանալ միայն վերջին մեկ տարվա կենսաթոշակը: Եթե կենսաթոշակառուն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին դիմում է չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու պահանջով, ապա չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են` դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Օրենքի կիրառումը ևս դժգոհություն է առաջացրել թոշակառուների շրջանում, որ կառավարությունը յուրացնում է իրենց հասանելիք գումարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում