Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ հիմնավորված են այն ակնկալիքները, թե Իսրայելի և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների միջև կրակը անհապաղ կդադարի: Այս մասին գրում է BBC-ն:
Այդ հայտարարությունը Մուրսին արել է Կահիրեում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:
Իսրայելը հերքում է, թե բանակցությունների համար իր ներկայացուցիչներին ուղարկել է Եգիպտոս: Միևնույն ժամանակ Արաբական պետությունների լիգան աջակցել է այն գաղափարը, համաձայն որի` Եգիպտոսը պետք է միջնորդ հանդիսանա հակամարտող կողմերի միջև բանակցություններում:









































