«Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան կարող է «Մարսել» վերադառնալ: Սակայն… մի քանի ամսով:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` ֆրանսիական ակումբը ցանկանում է վարձակալել փորձառու ֆուտբոլիստի իրավունքները` Չինաստանի առաջնության ձմեռային դադարի ժամանակ:
Հիշեցնենք, որ Դրոգբան հանդես է եկել «Մարսել»-ում 2003/04 թվականների մրցաշրջանում: Այնուհետև ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել:








































