Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Վանաձոր-Դիլիջան ճանապարհի վրա գտնվող «Ագնի» ռեստորանն իրականում պոռնկատուն է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվեց Սերժիկ Դարչինյանի գործի դատական քննությունը:

61-ամյա Սերժիկ Դարչինյանը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար:

Այս հանցավոր արարքի կատարման համար Սերժիկ Դարչինյանն առաջին անգամը չի դատվում: Նույն արարքի համար նա 2012 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Բայց ներկա դատական ակտում ամրագրվել է, որ Սերժիկ Դարչինյանը, գտնվելով փորձաշրջանի մեջ, նախորդ դատապարտումից «ճիշտ հետևություններ» չի արել, շարունակել է նպաստել պոռնկությանը:

Ըստ դատական ակտի՝ 2011 թվականի ապրիլին Սերժիկ Դարչինյանը վարձակալել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ռ. Գ.-ին պատկանող՝Լոռու մարզի Շահումյան համայնքի «Թեժ լեռ» տեղանքում գտնվող «Ագնի» ռեստորանային համալիրը և փաստացի ղեկավարել է այն:

Նախորդ քրեական գործի քննության ընթացքում Դարչինյանը կարճ ժամանակով դադարեցրել է «Ագնի» ռեստորանի գործունեությունը, ապա 2012 թվականի հունիսից նորից աշխատեցրել է այն: Աշխատանքի ընթացքում ծանոթացել է մարմնավաճառուհիներ Անժելայի, Աննայի, Արաքսիի ու Լուսինեի հետ: Անժելայի ու Լուսինեի հետ պայմանավորվել է, որ մարմնավաճառ ցանկացող հաճախորդ ունենալու դեպքում կկանչի նրանց:

Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը Սերժիկ Դարչինյանը, օգտագործելով ու փաստացի ղեկավարելով «Ագնի» ռեստորանային համալիրը, 3 հազարից մինչև 5 հազար դրամ վարձավճարով ռեստորանի հարմարեցված սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է ռեստորանի տղամարդ հաճախորդներին ու մարմնավաճառներին՝ ստանալով գույքային օգուտ ու նպաստելով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Սերժիկ Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքում Սերժիկ Դարչինյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, որ «Ագնի» ռեստորանն աշխատեցնելու ընթացքում ունեցել է տարբեր հաճախորդներ, որոնց մեջ եղել են զույգեր՝ տղամարդիկ ու կանայք, ովքեր ցանկության դեպքում մի քանի ժամով օգտվել են ռեստորանի ննջասենյակներից:

Դրանք տրամադրելու համար զույգերից վերցրել է երեքից հինգ հազար դրամ՝ կապված այն բանի հետ, թե քանի ժամով են զբաղեցրել ննջասենյակը:

Գումարը վերցրել է սենյակի սպասարկման, անկողնու պարագաները փոխելու, բաղնիքից օգտվելու համար:

Իրեն չի հետաքրքրել, թե ռեստորան եկող զույգերը սիրեկաննե՞ր են, թե՞ ամուսիններ, կամ՝ ինչո՞վ են զբաղվում ննջասենյակում:

Եղել են դեպքեր, երբ զույգերն իրենք են սննդամթերքը բերել, ինքը միայն պատրաստել ու մատուցել է սնունդը: Որևէ անգամ ինքը հաճախորդի համար աղջիկ չի հրավիրել, չի ծանոթացրել հաճախորդի հետ, մարմնավաճառների հետ պայմանավորվածություն չի ունեցել:

Անժելան ու Արաքսյան իրենց ընկերների հետ երկու անգամ այցելել են ռեստորան, զվարճացել, առանձնացել են ննջասենյակներում: Աղջիկները «Ագնի» են եկել հիմնականում նույն տղաների հետ, իրեն հետաքրքիր չի եղել՝ նրանք մարմնավաճառնե՞ր են, թե՞ տղաների սիրածները: Նրանցից վերցրել է միայն տրամադրած ննջասենյակի ու մատուցած սննդի գումարը:

Մեղադրանքում նշված մյուս մարմնավաճառներին՝ Աննային ու Լուսինեին չի ճանաչել:

Մինչև այս հոդվածով նախորդ անգամ դատվելը՝ շատ աղջիկներ են հաճախել «Ագնի»: Դատվելուց հետո ինքը աղջիկներից շատերի այցերը դադարեցրել է, որևէ մարմնավաճառի հետ առնչություն չի ունեցել:

Դատարանը Սերժիկ Դարչինյանի պատճառաբանություններն անհիմն ու անարժանահավատ է գնահատել:

Որ «Ագնի» ռեստորանում հաճախորդներին նաև մարմնավաճառներ են «մատակարարել», հայտնել են իրենք՝ մարմնավաճառները, ինչպես նաև որոշ հաճախորդ տղամարդիկ:

Ըստ մարմնավաճառների՝ Սերժիկ Դարչինյանը հաճախորդ տղամարդկանցից հաճախ վերցրել է ամբողջ «սպասարկման», նաև՝ մարմնավաճառի հետ սեռական հարաբերություն ունենալու գումարը: Մարմնավաճառին տվել է հինգ հազար դրամ, սենյակի համար վերցրել է երեք հազարից հինգ հազար դրամ՝ կախված տարվա եղանակից ու «կլիենտից»:

Մարմնավաճառուհիներից մեկը իր ցուցմունքում նշել է, թե Սերժիկ Դարչինյանը «կլիենտ» լինելու դեպքում կանչում էր Արաքսյային, Լուսինեին, Աննային, «որ մեկին ասի, որին թողնի՝ շատ մարդու էր կանչում»:

Դատվելուց հետո Սերժիկը նորից ռեստորան է կանչել իր մտերիմ մարմնավաճառներին, «համագործակցել է» նրանց հետ՝ ասելով, թե գումարի կարիք ունի:

Դատական ակտում նկարագրված է «Ագնի» ռեստորանային համալիրը: Այն քարաշեն կառույց է, գտնվում է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: «Ննջասենյակները» տեղավորված են երկրորդ հարկում:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Դարչինյանի մեղքը պոռնկությանը նպաստելու համար: Նախորդ դատավճռով սահմանված ու պայմանականորեն չկիրառված պատիժը մասնակիորեն գումարվել է այս դատավճռով նշանակված պատժին:

Սերժիկ Դարչինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ու վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Սերժիկ Դարչինյանի պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում