Այսօր ծնվել է ամերիացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն:
Սկորսեզեն ծնվել է 1942թ. նոյեմբերի 17-ին Նյու Յորքում` իտալական ընտանիքում: Մարտինի մանկությունը կապված է եղել կինոթատրոնի հետ: Ասթմայի պատճառով տղան դժվարությամբ է կարողացել շնչել քաղաքի փողոցներում և թաքնվել է կինոսրահներում:
Սկորսեզեն ցանկացել է դառնալ քահանա և ընդունվել է ճեմարան: Կիսատ թողնելով ուսումը ճեմարանում` նա սկսում է Նյու Յորքի համալսարանում ուսումնասիրել կինեմատոգրաֆիա, ապա ապագա ռեժիսորը տեղափոխվում է Հոլիվուդ:
Նրա առաջին լուրջ աշխատանքը կարելի է համարել 1973թ. նկարահանած Meal Streets ֆիլմը: Սակայն ռեժիսորին մեծ փառք և ճանաչում է բերել «Տաքսիստ» ֆիլմը (1976թ.), որի համար նա ստացել է «Գրան պրի» և «Օսկար»:
Սկորսեզեն արժանացել է ավելի քան 100 կինոմրցանակների:
Այսօր հայտնի ռեժիսորը շարունակում է աշխատել և կինոսիրահարներին ուրախացնել իր նոր ֆիլմերով:








































