Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հանդիպել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Հանդիպումը, որը տեղի ունեցել փակ դռների հետևում, տևել է ավելի քան 2 ժամ: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յլդըզը: Բանակցությունների արդյունքում ոչ մի հայտարարություն չի արվել: