Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:
Կողմերը դրական են գնահատել Վրաստանում անցկացված ընտրությունները և հույս են հայտնել, որ ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը հետագայում կշարունակվի:
Ֆիլիպ Գորդոնը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Իր կողմից վարչապետը իր ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Վրաստանի համար արված աշխատանքի համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին վերաբերող հարցեր, և, ինչպես նշել է վարչապետը, Վրաստանի կառավարությունը ընտրովի արդարադատություն թույլ չի տա:
«Եվրոպա այցիս ժամանակ ես վստահեցրել եմ բոլորին, որ գործընթացները թափանցիկ կլինեն, Ձեզ նույնպես վստահեցնում եմ: Մեր կառավարությունն ընտրովի արդարադատություն թույլ չի տա»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Ֆիլիպ Գորդոնը վաղը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Այդ մասին Գորդոնը հայտնել է վարչապետի հետ հանդիպումից հետո: