Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիրի նիստ է հրավիրել։ Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության գործադիրի նիստը անցկացվում է սովորաբար հինգշաբթի օրերին։
Բացառության կարգով անցյալ շաբաթ գործադիրի նիստը տեղի ունեցավ ուրբաթ օրը, քանի որ Սերժ Սարգսյանը գտնվում էր Սոչիում։ Իսկ այս շաբաթ Սերժ Սարգսյանը սպասեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին։
Հետևաբար, գործադիրի նիստում Սերժ Սարգսյանը իր կուսակիցների հետ քննարկելու է նաև երեկ տեղի ունեցած հանրահավաքի «քանակային» և բովանդակային հարցերը։