Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Գազայի հատվածի գրոհայինները չդադարեցնեն իսրայելական տարածքների հրետակոծումը, ապա իսրայելցի զինվորականների թիրախը կդառնա ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հաննիյան:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը պատրաստ է ընդլայնել գործողության ծավալները ՀԱԱՄՍ-ի գրոհայինների դեմ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Իսրայելի օդայինհարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ շարժման զինված ճյուղի առաջնորդ Ահմեդ Ջաբարին: