Ինչպես հայտնի է, նախօրեին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը ժամանել էր Բաքու: Բաքվում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը պաշտպանական ոլորտում անընդհատ խորանում է: Ի.Ալիեւը երեկ ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական կապերը հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում` պաշտպանական: Նա վստահություն է հայտնել, որ այդ համագործակցությունն էլ ավելի կխորանա: Վեջդի Գյոնուլը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ողջունել է Ի. Ալիեւին եւ վստահություն հայտնել, որ հետագայում եւս երկու երկրների կապերը պաշտպանական ոլորտում կամրապնդվեն: